News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Facebook-ում «Մարտի 11. Ադրբեջանի հզոր ժողովրդի օր» խմբի ստեղծողներից մեկը՝ Բախտիար Հաջիեւը, մարտի 4-ի առավոտյան հարցաքննության համար «հրավիրվել է» Գյանջայի ոստիկանություն։ Նրա խոսքով, իրենից հարցրել են «Մարտի 11»-ի խմբի նպատակների մասին։

Նրան հարցաքննության են կանչել նաեւ երկրորդ անգամ։ Դրանից հետո Բախտիար Հաջիեւի մասին լուրեր չեն եղել, հեռախոսազանգերը նրան չեն հասել։ Ավելի ուշ, Հաջիեւի փաստաբան Սայադ Սեյիդլին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Գյանջայի Նիզամի դատարանն իր պաշտպանյալի հանդեպ 1 ամսվա կալանքի որոշում է կայացրել։

Փաստաբանը նաեւ հայտնել է, որ նրա նկատմամբ դատարանի դահլիճում ֆիզիկական ուժ է գործադրվել։ Այնուհետեւ Սեյիդլիի հետ հեռախոսակապն ընդհատվել է։ Բախտիար Հաջիեւը հւնվարին ձերբակալվել էր ծառայությունից խուսափելու պատճառով։ Նրան հրահանգել էին չլքել Գյանջա քաղաքի սահմանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ