News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում մարտի 4-ին տեղի է ունեցել հուշ-երեկո` նվիրված գրող, թարգմանիչ եւ բանաստեղծ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակին: Բացման խոսքով ելույթ է ունեցել դեսպան Մարգարյանը: Նա հակիրճ անդրադարձ է կատարել հայ մեծանուն գրողի կերպարին եւ նրա թողած ստեղծագործական ժառանգությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետեւ ցուցադրվել է տեսաերիզ` նվիրված Խաչիկ Դաշտենցի կյանքին եւ գործունեությանը: Ասմունքով հանդես է եկել այս առիթով Հայաստանից ժամանած Հայաստանի ժողովրդական դերասան Ազատ Գասպարյանը:

Նա ընթերցել է հատվածներ հայ մեծ գրողի ստեղծագործություններից: Հուշ-երեկոյի ավարտին իր հոր մասին հուշեր է պատմել գրողի դուստրը` Անահիտ Դաշտենցը: Նա իր շնորհակալական խոսքն է ուղղել հուշ-երեկոյի բոլոր կազմակերպիչներին եւ ներկաներին:

Տպել
Ամենաշատ