News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին։

Նախագահը նամակում մասնավորապես նշված է.

«Ձերդ Մեծություն,

Խորապես ցնցված եմ Ճապոնիան պատուհասած ողբերգական տարերային աղետի բոթից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան հաղթահարել այս դաժան փորձությունը։ Վստահ եղեք,  որ այս ծանր պահին Հայաստանը զորավիգ է բարեկամ Ճապոնիային, եւ մեր անկեղծ ցանկությունն է համեստ կարողությունների չափով օժանդակել այս սարսափելի աղետի հետեւանքների վերացմանը:

Կիսելով Ձեր և Ճապոնիայի ժողովրդի վիշտն ու ցավը` զոհվածների հարազատներին եւ մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»։

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, ցունամիով ուղեկցված երկրաշարժը Ճապոնիայում տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 11-ին։ Սեյսմակայանները գրանցել են 8,9 մագնիտուդ հզորություն։ Վերջին տվյալներով, տարերքի զոհերի թիվը կազմել է ավելի քան 300 մարդ։ Հայաստանի ԱԳ նախարարության տվյալներով, Ճապոնիայում գտնվող Հայաստանի 30 քաղաքացիները չեն տուժել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ