News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է անհապաղ հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, որոնցով թուրքական կողմը նպատակ է հետապնդում հետին թվով լեգիտիմացնել Լենին- Աթաթուրք հանցավոր գործարքը:

Այսօր՝ մարտի 15-ին նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ Գերագույն մարմինը:

«Լրանում է ՌՍՖՍՀ կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ 1921թ. մարտի 16-ին կնքված տխրահռչակ պայմանագրի 90 տարին: Նշված պայմանագրով կողմերը, ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերն ու տարրական սկզբունքները, առանց հայկական կողմի մասնակցության եւ համաձայնության, Կարսի մարզը եւ Սուրմալուի գավառը որոշեցին նվիրաբերել Թուրքիային, իսկ Նախիջեւանի երկրամասը` որպես ինքնավար «տերիտորիա», հանձնել Ադրբեջանի խնամակալությանը: Մոսկվայի պայմանագրի` Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին եւ որեւէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության:

Բացի այդ, պայմանագիրը կնքելու պահին չկար ՌՍՖՍՀ ճանաչված պետություն, հետեւաբար` միջազգային իրավունքի սուբյեկտ, եւ, բնականաբար, նրա կառավարությունը չուներ որեւէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: Իսկ թուրքական կողմը ներկայացնող` այսպես կոչված «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը» ընդամենը հասարակական կառույց էր թուրքական օրինական իշխանության գոյության պայմաններում: Ավելին, թուրքական կողմը հանդես էր գալիս Մուստաֆա Քեմալի անունից, որն այդ ժամանակ փախուստի մեջ գտնվող հանցագործ էր, եւ որի նկատմամբ մահվան դատավճիռներ էին կայացրել թուրքական ռազմական դատարանը եւ կայսրության բարձրագույն կրոնավորը:

Այսպիսով, ըստ վերըշարադրվածի, Մոսկվայի պայմանագիրը անօրինական է ու միջազգային իրավունքի տեսանկյունից ուժ չունի:

Ուստի Հայաստանը պետք է հայտարարի, որ չի ճանաչում 1921թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագիրը, իսկ վերջինիս հիման վրա 1921թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի բոլշեւիկյան իշխանությանը պարտադրված Կարսի պայմանագիրը անվավեր է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը պետք է անհապաղ հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, որոնցով թուրքական կողմը նպատակ է հետապնդում հետին թվով լեգիտիմացնել Լենին- Աթաթուրք հանցավոր գործարքը:

Նաեւ լուրջ մտահոգություն է առաջացնում այն իրողությունը, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության վերաբերյալ նորացված համաձայնությունների եւ մեր երկու ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության ամրապնդման ու զարգացման հավաստիացումների խորապատկերի վրա, վերոնշյալ անօրեն եւ հակահայ պայմանագրի ստորագրման 90-ամյակի այս օրերին է Մոսկվայում տեղի ունենում «բարձրագույն մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի» նիստը:

Աներկբա է, որ երկկողմ հարաբերությունները կարող են բարեկամության հիմք ստեղծել, եթե հիմնված են արդարության վրա եւ ուղղված չեն երրորդ կողմի դեմ»,-ասված է հայտարարության մեջ»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ