Bloomberg գործակալության տվյալներով, ճապոնական Nissan ընկերությունը բանակցություններ է վարում ռուսական «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսը գնեու ուղղությամբ: Եթե դա տեղի ունենա, Renault-Nissan դաշինքը կտիրի Վոլգայի ավտոգործարանի բաժնետոմսերի հսկիչ փաթեթին:
Նշենք, որ դեռ 2008թ. Renault-ն 1 միլիարդ դոլարով գնեց «ԱվտոՎԱԶ»-ի 25 տոկոսը: Պարզ էր, սակայն, որ նրանք մտադիր չեն կանգ առնել ձեռքբերվածի վրա, եւ Renault-ի ղեկավար Կառլոս գոնը հայտարարում էր, որ Renault-Nissan դաշինքը կարող է տեր դառնալ հսկիչ փաթեթին: