News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Նովրուզ բայրամի տոնակատարությունների ընթացքում շարունակվում են բախումներ ոստիկանության եւ քուրդ բնակչության միջեւ:

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ` Թուրքիայի հարավ-արեւելյան հիմնականում քրդաբնակ Շրնաքի Սիլոպի շրջանում Նովրուզի տոնակատարությունները կրկին բախումներով են ուղեկցվել: Այստեղ տոնակատարության մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է օգտագործել:  Տոնակատարության մասնակիցներից է եղել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Սաբահաթ Թունջելը, ով ընդդիմացել է ոստիկանության բիրտ գործողություններին: Նա զայրացած մոտեցել է Սիլոպի ոստիկանության բաժանմունքներից մեկի պետին եւ ապտակել. «Ի՞նչ եք անում, երեխաներին այդ ի՞նչ եք անում: Մի շարք վիրավորներ կան: Դուք հաշիվ եք տալու ձեր արածի համար»,-բղավել է Սաբահաթ Թունջելը:

Իսկ ահա Թուրքիայի Մերսին քաղաքում Նովրուզի տոնակատարության ընթացքում հնչեցվել է Թուրքիայի հանրապետության բոլոր նախագահների անունները, ովքեր մերժողական քաղաքականություն են վարել քրդերի նկատմամբ: Հավաքվածները ամեն նախագահի անունը լսելիս` սկսած Աթաթուրքից, բարձր սուլել են ի նշան բողոքի: Մերսինի տոնակատորությունը վարել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սաքըքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ