«Էմո» շարժումն արդեն լուրջ սպառնալիք է դարձել Հայաստանի երիտասարդների համար: Այդ մասին նշել է խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Նա ընդգծել է, որ եթե իրավիճակն անփոփոխ մնա, այդ շարժումը սպառնալիք կդառնա բանակաշինության ճանապարհին:

Այդ կապակցությամբ պատգամավորը  պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել այդ ապազգային երեւույթի վրա, որոնք նաեւ հասցնում են ինքնասպանության,  եւ կոչ արել համապատասխան միջոցներ ձեռնարկել: