News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 26-ին ընդունել է ՌԴ պետական դումայի «Ռուսաստան-Հայաստան» պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը եւ «Միացյալ Ռուսաստան» կուսակցության «Երիտասարդ գվարդիա» շարժման ներկայացուցիչներին, ովքեր այսօր Երեւանում ներկա են գտնվելու Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում Սարգսյանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը` ընդգծելով հատկապես պատգամավորական բարեկամության խմբերի մեծ դերը: Նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շարունակաբար խորանում  եւ ամրապնդվում է երկրների նախագահների շփումների եւ տարբեր մակարդակի  փոխայցելությունների ու հանդիպումների արդյունքում, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ խորհրդարանականներին` իրենց ամենօրյա աշխատանքով երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդմանը նպաստելու համար:

«Մենք պետք է սերնդե-սերունդ մեր երիտասարդներին  փոխանցենք այդ բարեկամությունը, ինչը մեր ավագ սերունդն արել է մեզ համար»,-ասել է նախագահը` նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա են նաեւ իրենց հայ ընկերների հետ համագործակցության ծրագրեր նախաձեռնած  «Երիտասարդ գվարդիա» շարժման ներկայացուցիչները:

Հանրապետության ղեկավարը նշել է, թե հաճելի է, որ ՌԴ խորհրդարանականների այցը մեր երկիր համընկել է երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղի օրվան, որը, Նախագահի համոզմամբ,   կվերծավի բարեկամության տոնի:

«Կարեւորն այն է, որ մեր բոլոր սպորտային մրցույթները միշտ վերածվել են բարեկամության տոնի, եւ վստահ եմ, որ այս խաղն էլ այդպիսին կլինի: Բնական է, դուք կերկրպագեք Ռուսաստանի հավաքականին, մենք` մեր հավաքականին, հուսալով, որ կհաղթի բարեկամությունը»,-ասել է նախագահը:

Հանդիպման ավարտին ՌԴ պատվիրակության անդամները նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել են իրենց ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրություններով ֆուտբոլի գնդակ` ընդգծելով, որ խաղի ցանկացած ելքի դեպքում, իհարկե, հաղթելու է բարեկամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ