News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլում փողոցի մեջտեղում օրը ցերեկով կնոջ նկատմամբ իրականացված բռնությունը մեծ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Kanalturk-ը, Ստամբուլի փողոցներից մեկում սպիտակ մի մեքենա է կանգնել, որի մեջ վիճել են տղամարդ եւ կին։  Վիճաբանությունը թեժացել է, որից հետո տղամարդը դուրս է եկել մեքենայից եւ սկսել է կնոջը դաժանորեն ծեծել, գլուխը հարվածել մեքենային ու թռիչք հարվածով կնոջը տապալել գետնին։

Թուրքական հասարակությանը զարմացրել է այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել տասնյակ անցորդների աչքի առաջ, սակայն ոչ ոք չի միջամտել։ Շատ ուշ մի հոգի մոտենում է եւ հեռացնում տղամարդուն, ով ծեծված կնոջը նստեցնում է մեքենան եւ արագ հեռանում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ