News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր` ապրիլի 4-ին տեղի է ունեցել ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա  հանդիսավոր բացումը:

Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոյին պարգեւատրել է «Մանկավարժական համալսարան» մեդալով, այն արդյունավետ գործունեության համար, որը իրականացնում է դեսպանը մեր երկրում:

«Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ արդեն սերտ բարեկամական կապեր կան հաստատված, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այն ավելի ամրապնդվի եւ խորանա: Կրթական նոր կապեր կհաստատվեն, իսկ  եղածներն էլ կամրապնդվեն»,- նշել է դեսպանը:

Բացման արարողությունից հետո  Մանկավարժական համալսարանի  ֆրանսիական բաժնի ուսանողները ներկայացրել են գեղեցիկ միջոցառում «Երկու մշակույթների խաչմերուկում` պոեզիա եւ երաժշտություն» խորագրով: Ներկայացվել է Շառլ Ազնավուրի, Ժ.Բրելի, Ադամոյի, Դալիդայի, Գարուի, Սելին Դիոնի  ստեղծագործական կյանքին նվիրված հետքրքիր դրվագներ եւ ուսանողների կողմից հնչեցին նրանց հայտնի երգերը եւ ներկայացվեց նաեւ ֆրանկոֆոն բանաստեղծներ Լաաբիի, Սենգորի, Ժաբեսի պոեմները:

Նշենք, որ ամեն տարի մարտին աշխարհում նշվում է ֆրանկոֆոնիայի (ֆրանսախոսության) միջազգային օրերը, որի նպատակն է խրախուսել եւ խթանել ֆրանսախոսության զարգացումը եւ ֆրանկոֆոն արժեքների տարածումը աշխարհում, այն է` համերաշխություն, արժանապատվություն եւ ժողովուրդների բարեկամություն: Սա է ֆրանկոֆոնիայի զարգացման հիմնական առաքելությունը եւ այս առաքելության իրականացման գործում իր անհերքելի  ավանդն ունի Հայասատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ