News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Երկաթուղի տելեկոմ» օպտիկամանրաթելային կաբելային մագիստրալի վնասման մեջ, որի հետեւանքով մարտի 28-ին առանց ինտերնետի էր մնացել ողջ Հայաստանը եւ Վրաստանի մեծ մասը, մեղադրվում է Վրաստանի 75-ամյա մի բնակչուհի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Զուրաբ Գվենետաձեն։

Նրա խոսքով, կինը խոստովանել է իր մեղքը։ Նա պատմել է, որ Մծխեթիի Քսանի գյուղի մերձակայքում հողի մեջ պղինձ է փնտրել, ինչի ժամանակ էլ վնասել է «Երկաթուղի տելեկոմ» օպտիկամանրաթելային կաբելային մագիստրալը։ Ինչպես հայտնել է Գվենետաձեն, կինը համախոհներ չի ունեցել եւ գործել է միայնակ։

Նրա խոսքով, քրեական գործ է հարուցվել։

Օպտիկամանրաթելային կաբելային մագիստրալը, որի միջոցով ինտերնետը Եվրոպայից հասնում է Վրաստան, իսկ հետո՝ Հայաստան եւ Ադրբեջան, «Երկաթուղի տելեկոմ»-ի սեփականությունն  է։ Մալուխը տեղակայված է հողում, բայց թե ինչ խորության տակ, չի հաղորդվում։

Նշենք, որ մարտի 28-ին ողջ Հայաստանը մնացել էր առանց ինտերնետի, Վրաստանում վնասվել էին երկու ինտերնետ-մալուխներ, որոնք Հայաստանը կապում են համաշխարհային ցանցի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ