News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն անմիջական ճնշում է գործադրում ԵԽԽՎ-ի քարտուղարության վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը: Նա հաղորդել է, որ քիչ առաջ ավարտվել է ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ելույթը, ելույթ է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ես նախապես էի հերթագրվել, որպեսզի հարց տամ Էրդողանին: Ելույթից առաջ ես իջա ԵԽԽՎ քարտուղարություն` ճշտելու իմ հերթական համարը, ես երրորդն էի, իսկ պատվիրակության մյուս անդամը` Զարուհի Փոստանջյանը` չորրորդը: Այդուհանդերձ, Էրդողանի ելույթից հետո բավական ուշ հրապարակվեց ցանկը, եւ պարզվեց, որ ես 3-րդը չեմ, այլ 21-րդը, իսկ Փոստանջյանն ընդհանրապես 27-րդն էր: Այդկերպ, մենք զրկվեցինք Թուրքիայի վարչապետին հարց տալու հնարավորությունից»,- պատմել է Զոհրաբյանը` հայտարարելով, որ հայկական պատվիրակությունը մտադիր է պարզաբանումներ պահանջել ԵԽԽՎ քարտուղարությունից այդ «թերացման» համար: «Իմ անձնական կարծիքով, տեղերի կտրուկ փոփոխությունը ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի կողմից քարտուղարության վրա ճնշման հետեւանք է»,- ընդգծել  է  պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը հաղորդել է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քարտուղարը բռնության է ենթարկվել Ռեջեփ թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից: «Նրա շքախմբում կին թիկնապահներ կային, նրանցի մեկը տեղ էր զբաղեցրել իմ կողքին: Իմ մոտ էր նաեւ քարտուղարը, ում խնդիրն էր թարգմանել հայերեն: Թիկնապահը հնարավորինս խանգարում էր մեզ, փակում ճանապարհը, իսկ մի պահ կտրուկ հրեց քարտուղարին»,- նշել է NEWS.am-ի զրուցակիցը:

Ելույթից հետո, սակայն, չնայած Էրդողանին շրջապատող մարդկանց, թիկնապահների, պատվիրակության անդամների բոլոր դիտողություններին, Նաիրա Զոհրաբյանը «ճեղքել է շղթան» եւ հասել Թուրքիայի վարչապետին: Նա «նվեր» է մատուցել Էրդողանին` մի քանի երեխաների լուսանկարներով ալբոմ, որոնք զոհ են գնացել 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

«Ալբոմը կազմվել է ԿԳ նախարարության մասնակցությամբ: Ես ասացի նրան, որպեսզի նա ուշադիր նայեր այդ անմեղ երեխաների աչքերին եւ տեսներ այդ աչքերում առկա ցավը: Ի պատասխան Էրդողանն ասաց, որ անպայման դա կանի, բայց եթե Հայաստանը շարունակի ելնել նույն դիրքերից, ապա Թուրքիան նույնպես կսկսի ցուցադրել որոշակի լուսանկարներ: Անձամբ ինձ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ լուսանկարներ է նա պատրաստվում ցուցադրել»,- հռետորական հարց ուղղեց Զոհրաբյանը:

Ա Էդրողանին հայտնել է, որ նրա համար հարց է պատրաստել, կապված, մասնավորապես, Թուրքիայի Քրեական օրենսգրքի ամոթալի 301-րդ հոդվածի հետ, որով դատել են Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքին:

Զոհրաբյանը նշեց նաեւ, որ Չավուշօղլուի եւ մի քանի այլ պաշտոնատար անձանց հետ կարճ զրույցից հետո, իրեն բառացիորեն, կոլեկտիվ կերպով գրկել ու հեռացրել են Էրդողանի մոտից:

Հիշեցնենք, որ հայտնի թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը թուրքական դատարանի որոշմամբ, պետք է 6 հազար լիրա (շուրջ 4 հազար դոլար) վճարի «թուրքերը մեկ մլն հայ են սպանել» արտահայտության համար: Նա դա ասել է 2005 թվականին շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում, նշելով, որ 1915-ին թուրքերը սպանել են 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ: «Թուրքիայում այդ մասին ոչ ոք չի համարձակվում խոսել, բայց ես խոսում եմ»,- հայտարարել է Փամուքը:

Դրանից հետո Նոբելյան մրցանակակրին սկսել են հետապնդել Թուրքիայի Քրօր.-ի 301-րդ հոդվածի հատկանիշներով (թուրք ինքությունը վիրավորելու համար):

Մեկ ամիս առաջ Օրհան Փամուքը կրկնել է իր միտքը հունական թերթերից մեկին տված հարցազրույցում եւ նշել, որ իր խոսքերից հետ չի կանգնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ