News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում ապրիլի 7-13-ին  3 բալ ուժգնությամբ մեկ ցնցում է գրանցել:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից (ՍՊԱԾ) NEWS.am-ին հայտնում են, որ այն տեղի է ունեցել ապրիլի 8-ին Սեւան քաղաքից 15 կմ արեւելք:

Տարածաշրջանում. 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել հինգ երկրաշարժ: Ապրիլի 7-ին Իրան-Իրաք սահմանային գոտում` Իրաքի Խանագին քաղաքից 30 կմ արեւելք, գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Այդ օրը Վրաստանի Դմանիսի քաղաքից 14 կմ հյուսիս-արեւմուտք տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որին ապրիլի 10-ին նույն էպիկենտրոնային գոտում հաջորդել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում: Հաջորդ երկու սեյսմիկ իրադարձությունները գրանցվել են ապրիլի 8-ին եւ 9-ին Թուրքիայում, առաջինը` 3-4 բալ ուժգնությամբ, Պատնոս քաղաքից 19 կմ հյուսիս-արեւելք, երկրորդը` 4 բալ ուժգնությամբ, Բուլանիկ քաղաքից 41 կմ հարավ-արեւմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 մագնիտուդով գրանցվել է յոթ ուժեղ երկրաշարժ, որից վեցը Ճապոնիայում: Մարտի 11-ի ավերիչ երկրաշարժի մինչ օրս տեղի ունեցած ամենաուժեղ հետցնցումը` 7.1 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 7-ին ճապոնական Իշինոմակի քաղաքից 38 կմ արեւելք: Ինչի հետեւանքով հայտարարված ցունամիի վտանգը հերքվել է, ստորգետնյա ցնցումներից զոհվել է 5 եւ վիրավորվել 213 մարդ, հոսանքազրկվել են Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան հատվածում գտնվող հարյուր հազարավոր բնակելի տներ: Հաջորդող հինգ հետցնցումների ուժը տատանվում է 6.0-ից մինչեւ 6.6 մագնիտուդ: Ապրիլի 7-ին ուժեղ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Վերակրուզ նահանգում, որն ունեցել է 6.5 մագնիտուդ, որի հետեւանքով ստորգետնյա թույլ տատանումներ են զգացվել 400 կմ հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Մեխիկոյում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ