News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում ապրիլի 21-ին վայրէջք է կատարել ռուսական նորագույն Sukhoi Superjet 100 ինքնաթիռը: Երեւան-Մոսկվա չվերթն առաջին կոմերցիոն չվերթն էր այդ տիպի ինքնաթիռի համար: Հայկական ավիափոխադրողը պատվիրել է ընդամենը երկու այդպիսի ինքնաթիռ: Մոտ ապագայում Sukhoi Superjet 100 կունենա նաեւ «Աէրոֆլոտը»: Թեեւ, որոշ ուշացումով:

Ավիաընկերությունը եւ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը դեռեւս 2005 թվականին կնքել են պայմանագիր 30 ինքնաթիռ մատակարարելու վերաբերյալ: Մատակարարումը պետք է սկսվեր 2008 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ տեղափոխվել են, հայտնում է «Ռոսսիա-24» հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կայացել է  Sukhoi Superjet 100 առաջին օդանավի դիմավորման եւ հանձնման հանդիսավոր արարողությունը։ Հանձնման արարողությանը ներկա էին «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, «Սուխոյ» ԲԲԸ ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը։

Օդանավն արժեցել է 24 մլն դոլար, Sukhoi Superjet 100-ը նախատեսված է 1,5-2 ժամ թռիչքների համար եւ չվերթեր կկատարի դեպի Մոսկվա, Սոչի եւ Ուկրաինայի քաղաքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ