ՉորեքշաբթիՀուլիս 30
  • USD 406.57
  • EUR 546.19
  • RUB 11.38

Հայ ձյուդոիստները Ստամբուլում պայքարում են Եվրոպայի չեմպիոնի կոչման համար

12:33, 21.04.2011 Տարածաշրջան: Թուրքիա Թեմա:

Երեկ, ապրիլի 20-ին  Ստամբուլում ավարտվեց ձյուդոյի 2011թ. Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի վերջնական հաստատագրումը: Առաջնությանը մասնակցում են եվրոպական 45 երկրներ 426 մասնակցով:

Աննախադեպ մասնակիցների քանակը պայմանավորված է Եվրոպայի ձյուդոյի միության որաշումով, որի համաձայն 2011թ-ից թույլատրվում է յուրաքանչյուր քաշային կարգում հայտավորել ամեն երկրից երկու մասնակից: Այս հնարավորությունից Հայաստանը օգտվել է միայն 66կգ քաշային կարգում` հայտավորելով Արմեն Նազարյանին և Համբարձում Տոնոյանին:

Այսօր, ապրիլի 21-ին կգոտեմարտեն տղամարդկանց 60, 66կգ եւ կանանց 48,52,57 կգ քաշային ձյուդոիստները: 60կգ-ում հայտավորված է 32 մասնակից: Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը առաջին գոտեմարտը կանցկացնի Սլովակիան ներկայացնող Մատջազ Տռբովչի հետ, 66կգ –ը ներկայացնող Արմեն Նազարյանը կգոտեմարտի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Շերշանի հետ, իսկ Համբարձում Տոնոյանը` Լատվիան ներկայացնող Դենիս Կոզլովի հետ, այստեղ հայտավորված են 39 մասնակիցներ:

Կանանց պայքարում Հայաստանը ներկայացնում է Գայանը Հարությունյանը` 48 կգ: Նա առաջին հանդիպումը կանցկացնի Բելգիան ներկայացնող Շառլինե Վան Սնիսկու հետ: Այս քաշային կարգում հայտավորված են 26 մարզուհիներ:

Ապրիլի 22-ին կգոտեմարտեն տղամարդկանց 73, 81 եւ կանանց 63,70կգ քաշայինները: Մենք մասնակից ունենք միայն 73կգ քաշային կարգում: Արտյոմ Բաղդասարայնը կգոտեմարտի Ռումինիան ներկայացնող Ադրիան Նիկոլաե Մերջեի հետ:

Ապրիլի 23-ին մեր մասնակից` 100կգ քաշային կարգը ներկայացնող Հակոբ Առաքելյանը առաջին հանդիպումը կանցկացնի Իսրայելը ներկայացնող Արիել Զեվիի հետ, տեղեկացնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Կարդացեք նաև

Սերժ Սարգսյանը հանդիպել է շախմատի հավաքականների անդամներին

Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մեկնարկից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքն անցկացնող...

Վրացի եւ թուրք լրագրողները ֆուտբոլիստների վեճից հետո ծեծկռտուք են սկսել

Լրագրողների միջեւ միջադեպը գրանցվել է ասուլիսների սրահում, որտեղ «Բուրսասպոր»-ի մարզիչ Շենոլ Գյունեշը սկսել է բղավել վրացի լրագրողների վրա…

Բիրմինգեմում ցանկանում են Հայաստանի օրինակով դպրոցում շախմատ ուսուցանել

Ծրագրվում է շախմատի խմբակներ ստեղծել Բիրմինգեմի 15-20 դպրոցներում...

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նետաձգության Եվրոպայի առաջնության բացմանը

Առաջնությանը մասնակցում է 39 երկրից ժամանած 269 մարզիկ...

Այս թեմայով