News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող Մուսա լեռան ստորոտին գտնվող հայաբնակ Վաքըֆլը  (Վագըֆ) գյուղի երիտասարդությունը տարբեր պատճառներով  հեռանում է   ծննդավայրից՝  թողնելով գյուղում միայն տարեցներին:

Ցեղասպանությունից փրկված եւ այնուհետ կրկին իրենց գյուղը վերադարձած Թուրքիայի միակ հայկական գյուղի բնակիչների թիվը տարեցտարի նվազում է: Գյուղի երիտասարդների մի մասը հեռանում է Թուրքիայի մեծ քաղաքներ կամ արտասահման՝ հիմնականում աշխատանք գտնելու եւ սովորելու համար:

Ինչեպոս տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վաքըֆլըից,  գյուղապետ Պերճ Քարթունը հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 100 տոկոս հայերով բնակեցված գյուղի խնդիրները: Պերճ Քարթունն անդրադառնալով երիտասարդների զբաղվածության խնդրին, նշել է, թե այն լուծելու համար իրենք կոոպերատիվ են ստեղծել եւ երիտասարդներին ներգրավել դրա աշխատանքների մեջ: «Երիտասարդներին գյուղում պահելու համար անհրաժեշտ է տնտեսություն զարգացնել: Աշխատում են մեծացնել մեր ստեղծած կոոպերատիվի հնարավորությունները: Սակայն ամեն ինչ դանդաղ է առաջ գնում»,-նշել է հայազգի գյուղապետը:

NEWS.am-ի թղթակիցը  գյուղապետից հետաքրքրվել է, թե հայկական գյուղում վերջին հարսանիքը ե՞րբ է եղել, սակայն Պերճ Քարթունը դժվարացել է հիշել՝ խնդրելով համագյուղացիներին` հուշել իրեն: Ցավոք, համագյուղացիները եւս հստակ չեն կարողացել նշել, թե երբ է տեղի ունեցել: «Հստակ չեմ հիշում, պետք է մատյանի մեջ նայեմ: Կարծում եմ՝ 5 տարի առաջ էր»,-ասել է գյուղապետը՝ դժվարանալով հիշել նույնիսկ, թե ում են վերջին անգամ ամուսնացրել:

Քարթունը շեշտել է, որ գյուղի բնակչությունը գնալով նվազում է՝ նշելով, որ գյուղն ունի 135 բնակիչ, սակայն 10 տարի առաջ այդ թիվն անցնում  էր 180-ից:  «Վերջին 2 տարում գյուղում ծննուդներ չեն գրանցվել, սակայն նախորդ շաբաթվա ընթացքում 2 մահ է գրանցվել: Գյուղի երիտասարդ տղաները չեն ամուսնանում, աղջիկ չկա: Հայաստանցի աղջիկները չեն ցանկանում ամուսնանալ Թուրքիայում ապրող հայերի հետ, իսկ ստամբուլահայերը չեն ցանկանում գյուղ տեղափոխվել»,-նշել է գյուղապետը:

Անդրադառնալով գյուղի մշակույթային եւ կրթական կյանքին, Պերճ Քարթունը ցավով նշել է, որ երեխաները հայերեն են սովորում ընտանիքում կամ Ստամբուլից իրենց գյուղ եկող Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչներն են նրանց հետ զբաղվում հայերենի ուսուցմամբ: «Գյուղի երեխաների համար ստեղծել ենք մանկական երգչախումբ, նրանց հայկական երգեր ենք սովորեցնում: Նրանք մասնակցում են գյուղի եկեղեցում իրականացվող պատարագներին»,-ընդծել է Պերճ Քարթունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Ամենաշատ