News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական համալսարանում երեկ` մայիսի 23-ին համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը վիճել, ապա հարվածներ է հասցրել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանին:

Միջադեպին ներկա NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, երեկ Սոկրատ Մխիթարյանը անձնական խնդրով հանդիպել է Արայիկ Նավոյանի հետ, որի ընթացքում նա ձայնը բարձրացրել է համալսարանի շրջանավարտի վրա` դուրս հրավիրելով իր սենյակից, իսկ Սոկրատն էլ ասել է` հանգիստ խոսացեք: «Վեճ է տեղի ունեցել: Պրոռեկտորը նրան է վիրավորել, իսկ համալսարանի շրջանավարտն էլ ասել է` «էդ ոնց եք հաբռգել», ինչ ուզում, անում եք: Դրանից հետո Արայիկ Նավոյանը հարվածել է Սոկրատ Մխիթարյանին: Այս ամենը արձանագրել է տարածքը տեսահսկող համալսարանի տեսախցիկները»,- նշեց  վեճի ականատես մեր աղբյուրը:

Համալսարանի արտաքին կապերի եւ մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լուրը, թե ինքը որեւէ խնդիր է ունեցել Սոկրատ Մխիթարյանի հետ: «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Համալսարանի նկատմամբ վերջին շրջանում արշավ է ընթանում: Ենթադրում եմ, որ դա մաս է կազմում համալսարանի նկատմամբ գործող արշավին»,- ասաց նա: Թե ով է այդ արշավի հեղինակը, Արայիկ Նավոյանը չկարողացավ նշել` պատճառաբանելով, որ իրենք այնքան գործ ունեն անելու, որ չեն մտածում, թե ովքեր են ցանկանում իրենց վարկաբեկել: Պրոռեկտորը հաստատեց, որ երեկ ինքը տեսել է Սոկրատ Մխիթարյանին, բայց որեւէ ուսանողի հետ երբեւէ խնդիր չի ունեցել:

Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկատվություն է հրապարկվել այն մասին որ անցած տարի հուլիսին  Ֆրանսիական համալսարանից 29 դասախոսների աշխատանքից ազատելու գաղափարի հիմնական նախաձեռնող, համալսարանում համալսարանի արտաքին կապերի եւ մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը երեկ` մայիսի 23-ին, բազմաթիվ ականատեսների վկայությամբ համալսարանի վարչական հարկում ինքը ծեծի է ենթարկել եւ հայհոյանքների տարափ թափել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանի վրա:  

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության մեջ նշված էր նաեւ, որ Արայիկ Նավոյանի այս տարի ավարտական քննությունների գնահատման շեմը իջեցրել է, որպեսզի հնարավորություն տրվի նրա քրոջը ի վերջո ավարտել համալսարանը: «Քույրս համալսարանում է սովորում, բայց ինքը խնդիր չունի ավարտելու: Շեմը իջեցնելը եղել է համալսարանի հանձնաժողովի որոշումը` ընդառաջելու մի շարք ուսանողների: Իմ քույրիկը դրա մեջ չէր մտնում, որովհետեւ ինքը խնդիր չուներ դրա մեջ մտնելու»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը:

Իսկ ահա համալսարանի դասախոսական շրջանի մեր լավատեղյակ աղբյուրների գնահատմամբ`Սոկրատ Մխիթարյանը փայլուն ուսանող է եղել:

Ինչ վերաբերում է պրոռեկտոր Արայիկ Նավոյանի քրոջը, ապա մեր աղբյուրների խոսքով` նա շատ վատ է սովորում, աչքի է ընկնում գռեհիկ պահվածքով, դասախոսների հանդեպ անհարգալից վերաբերմունքով: Մեր աղբյուրի հավաստիացմամբ` պրոռեկտորի քրոջն անգլերենի քննությունը զիջել եւ բարձր գնահատակ են դրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ