Մայիսի 28-ին, Երեւանի ժամանակով 23:45-ին կայանալիք ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի Բարսելոնա – Մանչեսթեր Յունայթեդ եզրափակիչից առաջ ակումբների հեռուստաընկերությունները վերհիշել են թիմերի փառավոր անցյալը:
Երկու ակումբներն էլ երեքական անգամ են նվաճել Չեմպիոնների գավաթը: Երկու տարի առաջ հաղթեց Բարսելոնան: Այժմ Մանչեսթեր Յունայթեդը հայրենիքում ռեւանշի հասնելու հնարավորություն է ստացել: