News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 4-ին ժամը 23:55-ի սահմաններում նոր Նորքի վարչական շրջանում տեղի է ունեցել խոշոր ավտովթար (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գայի պողոտայի եւ Մոլդովական փողոցների խաչմերուկում 22-ամյա Ղարիբ Մանուկյանը` վարելով  «Մերսեդես Բենց» մակնիշի 26 ՕՍ 122 համարանիշի ավտոմեքենան, բախվել է 29-ամյա Գեւորգ Միրաքյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 61 ՕՕ 997 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով, երկու վարորդներն ու ուղեւորներ 28-ամյա Միքայել Մանասյանը, 50-ամյա Սամվել Գեւորգյանը, 22-ամյա Արայիկ Ենգոյանը եւ 20-ամյա Կարեն Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության 3 մարտական հաշվարկ: Դեպքի վայրեն ժամանել նաեւ շտապօգոնթւայն 4 ավտոմեքենաներ, որոնք  վիարվորներին տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայրում են եղել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում աշխատանքներ են իրականացրել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները` Նոր Նորքի բաժնի փոխոստիկանապետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները վթարի վայրում ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Նրա հանձնարարականով մեքեանները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Ամենաշատ