News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թել-Ավիվը վերածել է Անկարայի նկատմամբ քաղաքական շանտաժի գործիքի: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Նորավանք» վերլուծական կենտրոնի փորձագետ Արիստակես Սիմաֆորյանը:

Նրա խոսքով, օգտագործելով Հայոց ցեղասպանության գործոնը որպես Թուրքիային հանգստացնելու խաղաքարտ, Իսրայելը, այդուհանդերձ, մտադիր չէ առաջիկայում ճանաչել այն: Իսրայելը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ իր ձեռքերում չի լինի երկրորդ հաղթաթուղթը, որը կարող է լինել քրդական գործոնը: Սիմաֆորյանը նշել է նաեւ, որ Իսրայելն այսօր էլ ակտիվորեն օգտագործում է քրդական գործոնը Թուրքիային հանգստացնելու համար` աջակցություն ցուցաբերելով քուրդ ազգայնականներին:

Փորձագետի կարծիքով, Իսրայելի Կնեսետի սոցիալական հարցերի հանձնաժողովում Հայոց ցեղապանության հարցի քննարկումը կարող է երկար ձգվել, քանի որ այդ հարցը չի մտնում տվյալ հանձնաժողովի գերակայությունների շրջանակների մեջ: Ըստ Սիմաֆորյանի, հանձնաժողովի նախագահը չի աջակցի փաստաթղթին, քանի որ ադրբեջանամետ գործիչ է: Փաստաթղթին դեմ կարտահայտվեն Կնեսետի արաբ պատգամավորները, որոնք չեն ցանկանա փչացնել հարաբերությունները մահմեդական Թուրքիայի հետ: Ըստ Սիմաֆորյանի, Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող դրական գործոն կարող է լինել հրեա ժողովրդի մեջ Հոլոքոսթի ինքնատիպութան մասին կարծրատիպերի կոտրման փաստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ