News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 10-15-ին Վրաստան կայցելի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ինչպես հայտնում է Վրաստանի պատրիարքությունը, հունիսի 11-ին Գարեգին Բ-ն կհանդիպի վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ: Այցի շրջանակներում քննարկվելու են հայ եւ վրաց եկեղեցիների հարաբերությունները:

Հայոց կաթողիկոսն այցելելու է Վրաստանի հայաբնակ Ջավախք տարածաշրջան:

Կաթողիկոսն իր այցի ընթացքում բարձրացնելու է եկեղեցիների հարցը, որը վեճի առարկա է Վրաստանի եւ Հայաստանի միջեւ, նաեւ Վրաստանում հայկական եկեղեցուն իրավաբանական կարգավիճակ տալու հարցը:

Այցի կապակցությամբ վրացական լրատվամիջոցները նշում են, որ 1894-ից հետո որեւէ հայ կաթողիկոս չի այցելել Վրաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ