News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը հրապարակել է նոր զեկույց Եվրոպայի «Կանաչ գործարք» (Green Deal) պլանի վերաբերյալ՝ զգուշացնելով, որ «Կանաչ գործարք»-ում նշվող հումքի ձեռքբերումը չպետք է իրականացվի աշխատողների, տեղական համայնքների և բնության հաշվին, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Զեկույցում օրինակներից մեկը Հայաստանի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի մասին է:

Եվրոպայի «Կանաչ գործարք»-ը միտված է՝ խթանելու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, անցնելու մաքուր, շրջանաձև տնտեսության, վերականգնելու կենսաբազմազանությունը և կրճատելու աղտոտվածությունը: Այն միտված է նաև նվազեցնելու ջերմոզային գազերի արտանետումները և հասնելու կայուն զարգացման նպատակներին:

«CEE Bankwatch Network»-ն իր «Հում գործարք. Արդյո՞ք ԵՄ զարգացման նոր մոդելը նշանակում է ավելի շատ նույն քայքայիչ հանքարդյունաբերությունը» զեկույցի վերաբերյալ տարածած մամլո հաղորդագրությունում նշում է, որ Եվրոպայի «Կանաչ գործարք»-ը նախատեսում է ավելացնել հանքարդյունաբերության հումքը` մաքուր էներգիայի, վերականգնվող աղբյուրների և բարձր տեխնոլոգիական այլ լուծումների պահանջարկը բավարարելու համար, որոնք ԵՄ կանաչ զարգացման օրակարգի առաջնային կետում են:

«Եվրահանձնաժողովը նախանշել է տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հետ կապված հումք ապահովելու լայնածավալ ծրագրեր, սակայն քիչ է նշում դրանց արդյունահանման հետ կապված ռիսկերի արդյունավետ լուծման մասին: Օրինակ, ԵՄ նախահաշվարկի համաձայն՝ էլեկտրական տրանսպորտային միջոցների մարտկոցների և էներգիայի կուտակման համար 2030 թ-ին անհրաժեշտ կլինի մինչև 18 անգամ ավելի շատ լիթիում (Li) և հինգ անգամ ավելի շատ կոբալտ (Co), իսկ 2050 թվականին` գրեթե 60 անգամ ավելի շատ լիթիում և 15 անգամ ավելի շատ կոբալտ»,- մասնավորապես նշված է «CEE Bankwatch Network»-ի հաղորդագրության մեջ:

«CEE Bankwatch Network»-ի զեկույցը նկարագրում է շրջակա միջավայրի ոչնչացման դեպքերը, վատ աշխատանքային պայմանները և հասարակության բավարար մասնակցության պակասը մետաղի արդյունահանման և ձուլման գործառնությունների պլանավորման և իրականացման ընթացքում, որոնց հաճախ աջակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրոպական ներդրումային բանկը՝ իրենց ներդրումների միջոցով: Ամուլսարի վերաբերյալ զեկույցում նշված է.

«Ոսկու հանքը Հայաստանում վտանգում է Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում գրանցված առաջավոր ասիական ընձառյուծի բնակմիջավայրը

Ամուլսարի ոսկու հանքի դեպքը լեռնահանքային արդյունաբերության դեպքերին հատուկ օրինակներից մեկն է. մետաղի արդյունահանումը հսկայական վտանգ է ներկայացնում կենսաբազմազանության համար, և հաճախ համայնքներն են պայքարում բնությունը պաշտպանելու համար: Ամուլսարի ոսկու հանքը գտնվում է Հայաստանի կենտրոնական մասում՝ սիրված Ջերմուկ առողջարանային քաղաքից ոչ հեռու: Ամուլսար լեռը սնում է խոշոր գետերը երկրի մի շարք շատ կարևոր ջրային ավազանների համար:

Կանադական «Lydian International» ընկերությունը նախատեսում էր ոսկու բացհանք շահագործել, որը, ինչպես ակնկալվում  է, կազդի ոչ միայն ջրի աղբյուրների և օդի որակի, այնպես էլ նաև այս արժեքավոր բնական տարածաշրջանում գտնվող վայրի կենդանական աշխարհի վրա: Ընկերությունն աջակցություն է ստացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD) (2009 և 2017 թթ.) և Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) (վերջինս 2017թ. դուրս է եկել նախագծից): «Lydian»-ն ի սկզբանե նախատեսում էր օգտագործել արդյունահանման և վերամշակման տեխնոլոգիա, որը հայտնի է որպես ցիանիդային տարրալվացում, ինչն անհանգստացրել է հարակից համայնքներին տվյալ տեխնոլոգիայի հավանական վտանգավոր ազդեցությունների պատճառով:

Տեղի բնակիչները, ովքեր իրենց ապրուստը վաստակում են, մշակելով ծիրանի այգիներ, հավաքելով վայրի բույսեր, բազմացնելով կենդանիներ և ձկներ, 2018թ. փակել են հանքավայրի ենթակառուցվածքներ տանող մուտքը: 2020թ. ամռանը ընկերությունն ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ ճանապարհային շրջափակումը ճեղքելու համար, ահաբեկեց և վարկաբեկեց տեղի համայնքի անդամներին, ցուցարարներին և ակտիվիստներին՝ դատական գործեր սկսելու միջոցով:

Անկախ փորձագետները, օրինակ՝ WWF  Հայաստանի և Վայրի բնության բալկանյան միության (Բուլղարիա) փորձագետները պնդում են, որ ծրագրի հաստատումը խախտում է Հայաստանի Հանրապետության բուսական և կենդանական աշխարհի մասին օրենքները, քանի որ ներդրումների իրականացումը կհանգեցնի ոչնչացման եզրին գտնվող մի շարք տեսակների թվաքանակի կրճատմանը (ինչպես դասակարգված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում): Հանքը նաև հակասում է «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիային, որը հայտնի է Բեռնի կոնվենցիա անվամբ:

Բույսերի և կենդանիների վայրի տեսակների պաշտպանությունը ներառում է վտանգված տեսակների, ինչպես նաև նրանց բնակմիջավայրերի պաշտպանությունը: Այս բնակմիջավայրերը պաշտպանված են «ԷՄԵՐԱԼԴ ցանց» անվամբ տարածքների ցանցում: Ամուլսարի հանքավայրի շահագործումը կարող է ոչնչացնել «ԷՄԵՐԱԼԴ ցանց»-ի երեք տեղանք, 11 հատուկ բնակմիջավայր և 76 պահպանվող ցեղատեսակ:

Առաջավոր ասիական ընձառյուծը՝ Կովկասի ամենախոշոր կատվազգին, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում վտանգված տեսակների շարքում է: Հաշվարկված է, որ այս տեսակից միայն 10 առանձնյակ է ապրում Հայաստանում, որոնք շարժվում են միգրացիոն երկու միջանցքով: Միջանցքներից մեկը հատում է հանքի տարածքը: Հանքի մշտադիտարկման գործընթացում ներգրավված հասարակական կազմակերպությունները բողոք են ներկայացրել Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն` Հայաստանի կառավարության դեմ: Բողոքի մեջ ՀՀ կառավարությունը մեղադրվում է Բեռնի կոնվենցիային համապատասխան էկոլոգիապես արժեքավոր տարածքներում ներդրումների և պահպանվող ցեղատեսակների և բնակմիջավայրերի գնահատման ընթացակարգերը չիրականացնելու մեջ»:

CEE Bankwatch Network»-ի զեկույցը Եվրոպական հանձնաժողովին կոչ է անում նախագծել հստակ տեսլական և հատկացնել միջոցներ հումքի արդյունահանման հետ կապված խնդիրները հաղթահարելու համար: ԵՄ-ն պետք է ձեռնարկի հետևյալ գործողությունները` իր զարգացման նոր մոդելի կայունությունը ապահովելու համար.

Ռեսուրսների օգտագործման կրճատում` որպես նոր հանրային ֆինանսավորվող ցանկացած ծրագրի հիմքում ընկած սկզբունք

Առավել քիչ շահագործող և թույնից զերծ տեխնոլոգիաների կիրառում

Հին լեռնահանքային տեղանքների վերականգնում

 Հանքարդյունաբերական նախագծերի համար բնապահպանական, սոցիալական և մարդու իրավունքների խիստ և արդյունավետ վերահսկողություն

 Հանքերից և հարակից օբյեկտներից տուժած համայնքների խոսքի իրավունք:

Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի է այս հղումով՝ http://bankwatch.org/raw-deal

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ