News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները բավարար քաղաքական կամք ունեն, որպեսզի առաջ շարժվեն Լեռնային Ղարաբաղի  համաձայնության հարցում, թեեւ մենք հասկանում ենք, որ դա հեշտ չէ: Այդ մասին BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք հույս ունենք, որ մեր ադրբեջանցի գործընկերները եւս կդրսեւորեն քաղաքական կամք»,- ասել է նա:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցին` վարչապետը հայտարարել է, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը ցուցաբերել է հստակ քաղաքական դիրքորոշում այդ հարցում: Երեւանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ` առանց որեւէ նախապայմանների: «Սակայն վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը»,-ասել է նա:

Տ. Սարգսյանի կարծիքով` Թուրքիայի քաղաքական կշիռը կաճի միայն այն դեպքում, երբ Անկարան սկսի հետեւել միջազգային խաղի կանոններին:

«Հարեւանների հետ առկա խնդիրները խարխլում են այդ երկրի դիրքորոշումը: Անկարան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, եւ այս դեպքում մենք պատրաստ ենք կառուցել կայուն հարաբերություններ հարեւան երկրների հետ»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ