News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանն իրեն լավ է զգում, օրերս նա նորից կայցելի բժիշկներին` տեղեկանալու ապաքինման ընթացքի մասին: Այս մասին հունիսի 21-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` չեմպիոնուհին: Նա իրեն լավ է զգում, ցավեր եւ շարժումների սահմանափակումներ չունի, սովորական մարդու պես ապրում է, միայն թե սպորտով չի կարողանում զբաղվել:

Սպորտով զբաղվելու վերաբերյալ բժիշկները կոնկրետ բան չեն ասում, դա կախված է վերականգնումից»,- ասաց Նազիկ Ավդալյանը` հավելելով, որ վերականգնման համար հավանաբար կպահանջվի 1 տարի: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհին այժմ մեքենա չի վարում. «Դեռ չեմ վարում, բայց երեւի կվարեմ»,- ասաց Նազիկ Ավդալյանը: Նա ամուսնու հետ կմեկնի ամառային հանգստի, բայց առայժմ չգիտի, թե որտեղ:

Հիշեցնենք, որ չեմպիոնուհին  ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային  շոկով տեղափոխվել էր Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց: Հաջորդ օրը երեկոյան նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մարզուհուն ընդունել էին կրծքավանդակի եւ ողնաշարի համակցված վնասվածք ախտորոշմամբ ու վիրահատել են:

Նազիկ Ավդալյանը վթարի էր ենթարկվել նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ