News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթըը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ամենախաղաղասերն էր, քայլ է արվել, որ ցույց տվեց, թե «գնդակը» գտնվում է ադրբեջանական կողմում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Կազանում փաստաթուղթ ստորագրվի, դա հնարավորություն կտա ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի կազմմանը: Կարծում եմ` եթե պայմանավորվածության հանգեն, փաստաթուղթ կստորագրվի»,- նշել է Հարությունյանը` հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ճնշում է բանեցնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա:

Քաղաքագետը միաժամանակ նկատել է, որ ճնշումը կա` սկսած 1994 թվականից, սակայն Հայաստանը 17 տարվա ընթացքում չի հանձնել սահմանի որեւէ կտոր, եւ այդ իմաստով չի կարելի ասել, թե միայն հայկական կողմն է ենթարկվում ճնշման եւ գնում զիջումների:

Անդրադառնալով զիջումների թեմային` Հարությունյանն ասել է, որ եթե ԼՂՀ-ն մտնի Ադրբեջանի կազմ, կծագի Ղարաբաղի եւ ղարաբաղցիների գոյության հարցը:

Միաժամանակ քաղաքագետը նկատել է, որ ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել առանց ԼՂՀ-ի:

Հարցին, թե այսօր կա՞ն նախադրյալներ, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ, Հարությունյանը պատասխանեց, որ այդ նախադրյալները կան դեռ 1994-ից:

Հիշեցնենք, սակայն, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ է եղել մինչեւ 1998 թվականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ