News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բանակցային ողջ գործընթացի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կողմերի տեսակետները մոտեցնելու ավելի հարմար պահ, քան ստեղծվել էր Կազանից առաջ, չի եղել, սակայն համանախագահների լավատեսական կանխատեսումները չիրականացան, NEWS.am-ի թղթակցի հետ զույցում հայտարարեց Հայ ազգային  կոնգրեսի անդամ հանդիսացող Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա միաժամանակ կանխատեսեց, որ Կազանից հետո բանակցությունները նույն ձեւաչափով կշարունակվեն մինչեւ այս տարվա վերջ։ «Ենթադրում եմ, որ Ռուսաստանի հովանու ներքո կանցկացվեն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եւս երկու հանդիպումներ, որից մեկն, ամենայն հավանականությամբ, ամռանը»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ եթե այդ հանդիպումների ընթացքում չհաջողվի առաջընթաց գրանցել, դրանք կամ փակուղի կմտնեն եւ պատերազմ կսկսվի, կամ նոր ձեւաչափ ու բանակցությունների տրամաբանություն կառաջարկվի։

«Այսպես երկար չի կարող շարունակվել, քանի որ համանախագահող երկրները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ամեն նոր հանդիպման հետ ֆիասկոյի են ենթարկվում»,- ասաց Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ