News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների Կազանում կայացած հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների լավատեսությունը փորք ինչ տարօրինակ էր, հաշվի առնելով Բաքվի բացարձակ հակակառուցողական մոտեցումը բանակցային գործընթացին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նա ընդգծել է, որ հունիսի 24-ին Կազանի հանդիպումը կրկին ցույց տվեց Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը: «Երեք նախագահների կազանյան հանդիպումը ցույց տվեց, որ որքան շատ են զիջման գնում Ադրբեջանին, այնքան նրա ախորժակը բացվում է եւ դա գիտակցում է նաեւ միջազգային հանրությունը: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս միջազգային հանրությունը միջոց կգտնի Ադրբեջանին ցույց տալու իր դժգոհությունը: Հնարավորը է, որ դա լինի Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման եւ ժողովրդավարության վիճակի քննադատության տեսքով:

Երկրորդ գործընթացը, որը կարող է հաջորդել կազանյան հանդիպմանը, դա այն է, որ բանակցություններում կրկին ակտիվանա ԱՄՆ-ը, մտածելով, որ ռուսական դիվանագիտությունը արդյունքներ չտվեց»,- նշեց Բոզոյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը ակտիվ գործողությունների է դիմել բանակցությունների ձեւաչափը փոխելու համար, որը բացարձակապես չի բխում հայկական կողմի շահերից: «Երեւանը պետք է ամեն կերպ խոչընդոտի Բաքվի այդ պլանների իրականացմանը»,- ամփոփեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ