News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում չէին բացառում այն հնարավորությունը, որ Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը բեկումնային չի լինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ նախագահների կազանյան հանդիպման շուրջ լավատեսական կանխատեսումները որոշակի կասկած էին առաջացնում Բաքվի ապակառուցողական դիրքորոշման ֆոնին: Սակայն, ըստ նրա, համանախագահների բոլոր այդ լավատեսական հայտարարություններն ուղղված են բանակցային գործընթացի պահպանմանը:

«Այդ գնահատականները, դրանց հաջորդող մեկնաբանությունները պաշտպանում են բանակցային գործընթացը, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գերազանց գիտակցում են դա»,-նշեց նա` միաժամանակ ընդգծելով, որ բանակցային գործընթացը  2012, 2013 եւ 2014 թվականներին կմտնի պասիվ փուլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ