News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին հնարավոր թեկնածու Ջոն Բոլթոնը խորհուրդ է տալիս Բարաք Օբամային ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին: Ինչպես հայտնում է «Կավկազ Online»-ը, լրագրողների հետ հանդիպմանը նա հայտնել է, թե Ռուսաստանը շարունակում է իր փորձերը Հարավային Կովկասում իր ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ:

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցչի կարծիքով, Ամերիկան չպետք է թույլ տա Ռուսաստանին ամրապնդվել այդ տարածաշրջանում:

«Մենք պետք է հիշենք Վլադիմիր Պուտինի հայտարարությունը դեռ իր նախագահության օրոք, թե ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետն էր»,- ասել է Բոլթոնը եւ հավելել, թե Պուտինի այդ խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի ներկայիս քաղաքականությանը Հարավային Կովկասում:

Քաղաքական գործչի կարծիքով, Օբամայի վարչակազմը պետք է բաց աջակցի Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, քանի որ դրան մասնակցում են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլեւ Ռուսաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ