News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 27-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերին, որի ընթացքում նրանք անդրադարձել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օժանդակությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ գործընկերային հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ ծավալված համագործակցությունն առավել կընդլայնվի: 

ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալն, իր հերթին եւս,  գոհունակություն է հայտնել դինամիկ զարգացող հայ-ամերիկյան փոխհարաբերությունների կապակցությամբ եւ ընդգծել, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել խաղաղապահության, ռազմակրթության, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային հանրության կողմից իրականացվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը: Սելեսթ Վոլանդերը բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը խաղաղապահ գործողություններում՝ հատկապես ողջունելով Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի եռապատկումը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Նալբանդյանը ներկայացրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Կազանում կայացած եռակողմ գագաթաժողովի արդյունքները:

Այս ենթատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Կազանում կայացած հանդիպմանը առաջընթաց չարձանագրվեց, քանի որ, չնայած միջնորդ երկրների ղեկավարների, միջազգային հանրության կոչերին եւ ակնկալիքներին, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը՝ առաջ քաշելով մեկ տասնյակ փոփոխություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ