News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հարցի ցանկացած լուծում, որը հաշվի կառնի Արցախի ինքնորոշման իրավունքը, ավելի լավ է, քան այս չազդարարված պատերազմական վիճակը՝ մանավանդ հաշվի առնելով Հայաստանի՝ օրեցօր թուլացող դիրքերը։ Հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

«Պոռոտախոսներ միշտ էլ եղել են, կան։ Մեր ֆիդայական շարժումները համարում ենք հաղթանակ, ինչը խաբեություն է եւ պոռոտախոսություն։ Ունենք ազգային հերոսներ, ովքեր փախել են Հայաստանից, սակայն դեռ ազգային հերոս են համարվում, դա նույնպես պոռոտախոսություն է։ Պոռոտախոսության առումով մենք բացառիկ ժողովուրդ ենք, սակայն կա իրականություն։

Կրկնում եմ, Արցախյան հարցի որեւէ կարգավորում, որի շրջանակներում Արցախը չի անտեսվի, մեզ համար ավելի ցանկալի է, քան այսօրվա այսպես կոչված հաղթանակած վիճակը»,- նկատեց Պարույր Հայրիկյանը։

Անդրադառնալով առաջիկա ընտրությունների թեմային՝ ԱԻՄ նախագահը հայտարարեց, որ ընտրություններին պարտավոր է մասնակցել, քանի դեռ քաղաքական գործիչ է համարվում։ «Ընդ որում, պարտավոր եմ մասնակցել՝ անկախ նրանից, կհաղթեմ, թե կպարտվեմ»,- ամփոփեց Հայրիկյանը։

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախանշված են 2012, նախագահական ընտրությունները՝ 2013 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ