News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 4-ին Արցախի փողոցում պետք է ավտոռալլի տեղի ունենար, որի համար ժամանակավորապես ամբողջությամբ փակվել էր այդ փողոցը: Սակայն ավտոռալլին տեղի չի ունեցել:

Պատճառը եղել է այն, որ միջոցառումը շատ անկազմակերպ է եղել եւ այդ տարածքում խառնաշփոթ է առաջացել:

Ավտոռալլիի կազմակերպիչները մրցույթը չեղյալ են հայտարարել եւ դիմել ոստիկանության Էրեբունիի բաժին` խառնաշփոթին վերջ տալու համար:

Մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ` ոստիկանության Էրեբունիի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի եւ տեղամասային տեսուչների պետ Դոյդոյանի գլխավորությամբ ժամանել են նշված վայր եւ մեծ դժվարությամբ կարողացել են տարածքից հեռացնել հետաքրքրասերներին ու ավտոռալիի սիրահարներին ու մասնակիցներին:

Լուսանկարները  եւ  տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ