News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Արցախի մանկավարժական համալսարաններում Հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման ուսումնական ծրագիր կմշակվի: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Գարեգին Բ-ի եւ Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի միջեւ:

Նշենք, որ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի մանկավարժական բուհերի կոնսորցիումի հերթական նիստը։

 Կոնսորցիումի նիստին մասնակցել են հանրապետության պետական մանկավարժական մի շարք բուհերի ռեկտորներ, ինչպես նաեւ Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վահրամ Բալայանը:

Արցախի պետական համալսարանն այս նիստի ընթացքում դարձել է Հայաստանի մանկավարժական ԲՈՒՀ-երի կոնսորցիումի անդամ:

Նիստի ընթացքում քննարկվել են Միջբուհական կոնսորցիում հիմնադրամի կարգավիճակին եւ հեռանկարային զարգացմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են նաեւ նաեւ միջբուհական կոնսորցիումի համալսարանների կարգավիճակի բարձրացման եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկությունների վերաբերող  հարցեր:

Նիստից հետո Կոնսորցիումի անդամները մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Գարեգին Բ-ն: Վերջինս կարեւորել է մանկավարժական բուհերի գործունեությունը ապագա սերնդի դաստիարակության գործում, եւ ընդգծել հայ առաքելական եկեղեցու պատմության դասավանդման անհրաժեշտությունը:

Տպել
Ամենաշատ