News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-ին ժամանում է Վաշինգթոն:

Ինչպես հաղորդում է Turan-ը` վկայակոչելով Վաշինգթոնի իր լավ տեղեկացված աղբյուրները, Լավրովը առաջիկա երեք օրերին տարբեր մակարդակներում քննարկելու է ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները:

«Մենք ողջունում ենք Ռուսաստանի հետեւողականությունն այս հարցում, սակայն վերջին առաջարկությունների մանրամասները մեզ հայտնի չեն: Մենք դրանք կքննարկենք պարոն Լավրովի նախատեսվող այցի ժամանակ»,- ասել է աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ:

«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ը միանում է Ռուսաստանի` տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»,- նշել է աղբյուրը:

Հուլիսի 8-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին է հանձնել ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունները, որոնք քննարկվել են վերջին ժամանակներս երեք նախագահների ձեւաչափով եւ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ