News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդի» կազմում ընդգրկվելու համար ՀԿ-ները կարող են ՄԻՊ-ին առաջարկել իրենց ներկայացուցիչների թեկնածությունները:

Օմբուդսմենի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակացել միայն այն հասարակական կազմակերպությունները,  որոնք իրենց կանոնադրական նպատակներով գործունեություն են ծավալում ընդդեմ խոշտանգումների եւ բռնությունների:

Ընտրության ընթացքում նախապատվությունը կտրվի իրավաբան, հոգեբան, սոցիոլոգ կամ  բժիշկ մասնագիտությամբ թեկնածուներին:  Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է:

Խորհուրդը ձեւավորվում է Պաշտպանի հրամանով՝  7-20 անձից, երկու տարի ժամկետով, խորհրդի գործունեության կարգին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ Պաշտպանի պաշտոնական կայքէջում (http://pashtpan.am/main/am/10/116/2457):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ