News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում հուլիսի 15-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի կունենա Եվրոպական մշակութային երեկո։ Միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 20 երիտասարդներ եվրոպական 15 երկրներից: Երեկոյի ընթացքում եվրոպացի երիտասարդները կներկայացնեն իրենց մշակույթը, խոհանոցը, երգն ու պարը:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման նպատակն է իրազեկել հայ երիտասարդներին եվրոպական մշակույթի մասին և նպաստել միջմշակութային հաղորդակցմանը:

Եվրոպական մշակութային երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Երեւանի եվրոպական ուսանողների ֆորում» ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (AEGEE-Երեւան)։

Երեկոն իրականացվում է «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագրի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ