News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծվում է ձայնի ճանաչման ծրագիր, որը հնարավորություն կտա բանավոր խոսքը հատուկ համակարգչային ծրագրի միջոցով վերածել տպագիր տեքստի։ Նման ծրագրերն արդեն մի քանի տարի է` կիրառվում են տարբեր երկրներում։

Ազդանշանների թվային մշակման (digital signal processing) մասնագետ Տիգրան Ապոզյանը NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն շուրջ երկու տարի է` զբաղվում է այդ ծրագրի մշակմամբ։

«Հայերեն ձայնի ճանաչման տեխնոլոգիայի ծրագրի սկզբնական  տարբերակն արդեն պատրաստ է, այն թեեւ փորձնական է, սակայն արդեն դրա միջոցով կարելի է ցույց տալ, որ ձայնի ճանաչման ամբողջական ծրագիրը հնարավոր է ստեղծել նաեւ հայերեն»,- ասաց Տ. Ապոզյանը։ Նշենք, որ նման ծրագրերն օգտակար են հատկապես բանավոր խոսքը տպագիրի վերածող աշխատանքներում՝ սղագրական, լրագրողական եւ այլն:

Տ. Ապոզյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն նաեւ բանավոր խոսքը տպագիր տեքստի վերածելուց բացի, ծրագրում ներառել նաեւ հակառակ պրոցեսը։

«Եթե միջոցներ լինեն, ապա մենք կկարողնանք նաեւ հակառակ պրոցեսն ապահովել՝ տպագիր տեքստը բանավորի վերածող ծրագիր ստեղծել»,-ասաց Տ. Ապոզյանը։ Ըստ մասնագետի՝ ծրագրերի ամբողջական մշակման համար անհրաժեշտ կլինի 2 տարի եւ 20-25 հազ դոլար, որպեսզի հնարավոր լինի 3-4 մասնագետի աշխատավարձ տալ եւ ծրագիրն ավարտին հասցնել:

Տ. Ապոզյանը նշեց նաեւ, որ արդեն մի ընկերություն հետաքրքրված է ծրագրի ֆինանսավորմամբ, թեեւ որեւէ պայմանագիր դեռեւս չեն կնքել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ