News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԼՂ խնդրի կարգավորման առաջարկվող ծրագիրը, ըստ որի ադրբեջանցիները պետք է վերադառնան Ղարաբաղ, հայերն էլ` Բաքու, երկու ժողովուրդների հաշտեցման նախապատրաստական լուրջ աշխատանք է պահանջում: Այս մասին Vesti.Az-ին տված հացրազրույցում ասել է քաղաքագետ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ավիգդոր Էսքինը, հավելելով, որ հովանավորները բոլորովին չեն ցանկանում դրանով զբաղվել:

«Արժեր քննարկել այնպիսի հայտնի ու հեղինակություն վայելող հայ արվեստագետների Բաքու հրավիրելու միտքը, ինչպիսիք են, օրինակ, Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Միրզոյանը, Միշել Լեգրանը, ովքեր ադրբեջանցի մտավորականների ու մշակույթի գործիչների հետ ժողովրդական դիվանագիտություն պլան կմշակեին: Ադրբեջանը միայն կշահեր նման ասպետական քայլերից, ապացուցելով իր խաղաղասիրությունը»,- հայտարարել է Էսքինը:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան եւ Բաքու այցելություններին, ով իր հետ բերել էր Մեդվեդեւի առաջարկությունները, Էսքինը նշել է, որ այսօրվա դրությամբ կողմերի դիրքորոշումները արմատապես տարբեր են:

«Ռուսական կողմը նոր ընթացակարգային քայլեր կառաջարկի` բանակցային գործընթացը շարունակելու համար: Դա կնպաստի ստատուս-քվոյի պահպանմանը, բայց Հայաստանին ու Ադրբեջանին չի մոտեցնի խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ