News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր` հուլիսի 20-ին Երեւան են ժամանում ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը` փաստահավաք առաքելությամբ: Ըստ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքի տեղեկատվության, նրանք Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության հետ քննարկելու են երկրում քաղաքական միջավայրի բարելավմանն ուղղված վերջին զարգացումները, նաեւ երկրում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես ընտրական բարեփոխումներին:

ԵԽԽՎ համազեկուցողները կհանդիպեն Հայաստանի նախագահի, ԱԺ նախագահի, խորհրդարանական խմբակցությունների, նաեւ արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Այսօր` հուլիսի 20-ին նրան հանդիպումներ կունենան ԱԺ-ում:

Համազեկուցողներն իրենց փաստահավաք առաքելությունը կավարտեն հուլիսի 21-ին:

Ներկայիս այցի ու հանդիպումների արդյունքներով նրանք պետք է գնահատեն իրավիճակը եւ հոկտեմբերին ԵԽԽՎ-ին ներկայացնեն Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների մասին զեկույց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ