News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում հայկական պավիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր` հուլիսի 20-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ նշեց, որ իրենք համաձայն չեն ԵԽԽՎ 1416 բանաձեւի` ԼՂ հարցով ժամանակավոր ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելուն:

Դ. Հարությունյանի խոսքով, հայկական պատվիրակությունը այդ ենթահանձնաժողովի աշխատանքը ոչ միայն արդյունավետ չի համարում, այլ գնահատում է այն վտանգավոր:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հերթին, համազեկուցողի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում տարվող` հայատյաց քաղաքականության վրա եւ նշել, որ պատրաստվում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգին ներկայացնել ադրբեջանական դասագրքերի վերաբերյալ իր կատարած հետազոտությունը: Պատմության, կենսաբանության եւ անգամ մաթեմատիկայի դասագրքերում Ադրբեջանը պետական մակարդակով  քարոզում է ատելություն հայերի նկատմամբ:

Այս մասին անգամ ահազանգել են իրենց երեխաների դաստիարակությամբ մտահոգված ադրբեջանուհիներ: Պատգամավորի կարծիքով` երկու հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորելու համար  ԵԽԽՎ-ն այս աղմկահարույց հարցի ուսումնասիրությունից  պետք է սկսեր, եւ ոչ ենթահանձնաժողովից:

Աքսել Ֆիշերն իր հերթին նշել է, որ հասկանում է հայկական պատվիրակության դիրքորոշումը եւ, ի պաշտոնե մասնակցելով ենթահանձնաժողովի առաջին նիստին, տպավորություն է ստացել, որ ենթահանձնաժողովը գաղափար չունի, թե ինչ հարցով է զբաղվելու:

Նշենք, որ Աքսել Ֆիշերն այսօր` հուլիսի 20-ին ԱԺ-ում հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ