News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 22-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունի հետ:

Ինչպես NEWS.am-ին  հայտնեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, նախարարը տեղեկացրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել դպրոցների համակարգչային վերազինման ուղղությամբ եւ աշակերտ-համակարգիչ հարաբերակցությունն այսօր մոտ է եվրոպական երկրների միջինացված ցուցանիշին: Նախարարը միաժամանակ նշել է, որ ՉԺՀ աջակցությամբ ավագ դպրոցների համակարգչային վերազինումը էական ազդեցություն կարող է ունենալ կրթության որակի ապահովման գործընթացում:

Կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման համատեքստում նախարարը եւ դեսպանը քննարկել են Կոնֆուցիուսի ինստիտուտի եւս մեկ մասնաճյուղ Երեւանի պետական համալսարանում բացելու հնարավորությունը, ինչպես նաեւ Երեւանի ավագ դպրոցներից մեկում չինարենի խորացված ուսուցում կազմակերպելու հարցը:

Աշոտյանը տեղեկացրել է, որ օգոստոսին Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք ուսանողական համաշխարհային 26-րդ ունիվերսիադային Հայաստանը կմասնակցի պաշտոնական բարձր մակարդակով եւ նշել է, որ ուսանողական ֆեդերացիայի ձեւավորած թիմը լավ պատրաստված է ներկայանում մրցումներին: Նա հույս է հայտնել, որ Շենժենում հայ ուսանող-մարզիկները կունենան մեծ հաջողություններ, մասնավորապես շախմատ ու թեքվանդո մարզաձեւերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ