News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն քաղաքացիներին հրավիրում է Երեւանում կազմակերպվելիք «Կին = տղամարդ» խորագիրն ունեցող ֆլեշմոբին:

Ֆլեշմոբի գաղափարը պատկանում է ՀԿ-ի կողմից ՀՀ մարզերում իրականացվող քաղաքացիական ֆորումներից մեկին մասնակցած Մասիս քաղաքի գյուղատնտեսական քոլեջի ուսանողուհիներին: Ակցիային մասնակցելու են «Հասարակություն առանց բռնության ցանցի» այլ ակտիվիստներ եւս Սյունիքի մարզի Կապան քաղաքից եւ մայրաքաղաքից:

Ֆլեշմոբի մասնակիցները գրելու են «կին = տղամարդ» հավասարությունը, այնուհետեւ բաժանելու են Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի (CEDAW) եւ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (UDHR) համապատասխան հոդվածներն արծարծող փուչիկներ ու թռուցիկներ եւ թղթե ինքնաթիռներ են բաց թողնելու:

Ֆլեշմոբը տեղի է ունենալու 2011թ-ի հուլիսի 27-ին ժամը 19:00-ին Երեւան քաղաքում` Կարապի լճի մերձակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ