News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դոնի Ռոստովում Հայաստանում գործող Հայկական վիրտուալ քոլեջի մասնաճյուղ է բացվում:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի լրատվական կենտրոնը,  նոր նախագիծը կսկսի գործել սեպտեմբերի 2-ից:

Հայկական վիրտուալ քոլեջը Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական հաստատությունն է, որն իր առաջադեմ մեթոդների շնորհիվ մեծ ներդրում է կատարում կրթության ոլորտում: Քոլեջի նպատակը բոլոր ցանկացողներին հայագիտության ոլորտում արմատական կրթություն ստանալու հնարավորության ընձեռումն է` online կրթության միջոցով:

Ներկայումս Հայկական վիրտուալ քոլեջում գործում է երեք ֆակուլտետ` հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ