ԵրկուշաբթիԴեկտեմբեր 22
  • USD 455.75
  • EUR 559.34
  • RUB 7.6

«Ակունք» համույթը ելույթ չի ունեցել Վանում կազմակերպված համերգին` թուրք-քրդական

15:26, 27.07.2011 Տարածաշրջան: Հայաստան, Թուրքիա Թեմա: Հասարակություն, Մշակույթ

Վանում հուլիս 21-23-ին կազմակերպված ժողովրդական երգի մշակութային փառատոնի ժամանակ, որին Հայաստանից հրավիրված էր «Ակունք» անսամբլը, բախումներ են տեղի ունեցել թուրքերի եւ քրդերի միջեւ, որի հետեւանքով եզրափակիչ համերգը չի կայացել: Այս մասին  այսօր` հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ակունքի» մեկնումը կազմակերպած, փառատոնին հայերի մասնակցությանն աջակցած ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:

«Հրավերն ստանալուց հետո անմիջապես արձագանքեցինք եւ գնացինք մասնակցելու փառատոնին ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ կարգավիճակով, որպեսզի մեր մշակույթը, որը ժամանակավոր բացակայել էր այդ միջավայրում, նորից հնչեցնեինք»,- ասաց Արագած Ախոյանը: Նա ուրախությամբ մեջբերեց Վանի քաղաքապետի խոսքը, ով իր հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Դուք այս երկրի տերն եք, ձեր հողն ու ջուրը մենք սրբորեն կպահենք»:

Հատկանշական է, որ «Ակունք» համույթին ելույթ ունենալու համար 40 րոպե էին տրամադրել, այն դեպքում, երբ այլ մասնակիցներին հատկացրել ին ընդամենը 10 րոպե: Անսամբլը «դատարկ ձեռքերով» չէր գնացել, տարել էին «բնիկների երգն ու պարը, նրանց կարոտը»:

Փառատոնը բաղկացած էր երեք մասից` շքերթ, միջոցառում Աղթամար կղզում եւ փակման արարաղություն` համերգի տեսքով, որտեղ պետք է ելույթ ունենար նաեւ «Ակունքը», սակայն թուրք-քրդական բախումների պատճառով այն չի կայացել եւ ոչ մի մասնակից ելույթ չի ունեցել, քանի որ համերգի կազմակերպիչները ձերբակալվել էին, իսկ վահաններով զինվորները շրջապատել էին փողոցները:

«Ակունք» անսամբլի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը նշեց, որ իրենց շատ լավ են ընդունել, նաեւ ուխտագնացություն են կազմակերպել, եղել են Վանում, Անիում, Աղթամարում, Վարագավանքում եւ այլն:  Բանախոսները նշեցին, որ հետագայում եւս պատրաստակամ են մեկնել այնտեղ եւ համատեղ ծրագրեր իրականացնել:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Երեւանի քաղաքապետը պարգեւատրել է Ստեփանակերտի քանդակների հեղինակներին

Երեւանը բազմակողմ, ծավալուն համագործակցություն է մեկնարկել Ստեփանակերտի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջանների հետ...

Ոստիկանությունը մերժել է «Աֆրիկյանների տան» քանդման գործով քրգործի հարուցումը

«Աֆրիկյանների բնակելի տան» ոչնչացման կամ վնասման վերաբերյալ մտահոգությունը հիմնավոր չէ...

ԱՄՆ-ում անչափահասը «սելֆի» է արել Մաքարթնիի եւ Բաֆեթի հետ

Արտիստի թիկնապահը հայտարարել է, որ նրանք որքան ցանկանում են, կարող են նկարել, սակայն...

Կամավորները «Զվարթնոցը» ներկայացրել են իրենց աչքերով

Մասնակիցներին տրամադրվել են նկարչության համար անհրաժեշտ պարագաներ...

«Խաղաղություն Արցախին» խորագրով քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիում Շ...

10 օր շարունակ տարբեր երկրներից ԼՂՀ ժամանած եւ նրանց միացած արցախցի քանդակագործներն ազատ թեմայով քանդակներ կկերտեն...

Տեղի է ունեցել «Իմ Հայաստան» փառատոնի «Պարարվեստի օրեր»-ի փակման արարողությունը

«Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաեւ խմբերգային արվեստի օրեր...

Partner news