Բեռլինի նահանգային խորհրդարանի անդամ, ազգությամբ թուրք Օզջամ Մութլուին ռեստորանում ծեծել են, քանի որ նա Ռամադանի ժամանակ համարձակվել է նրբերշիկ պատվիրել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Բեռլինի զբոսաշրջային հայտնի փողոցներից մեկում՝ Ունտեր Դեն Լինդենում, թուրքերին պատկանող մի ռեստորանում։
Ըստ պնդումների՝ թուրք պատգամավորը մտել է ռեստորան, պատվիրել խոզի մսով նրբերշիկ։ Սակայն ռեստորանի աշխատակիցները հանդիմանել են պատգամավորին՝ ասելով, թե ինչպե՞ս է նա համարձակվում Ռամադանի ժամանակ խոզի մսով նրբերշիկ ուտել։ Վեճն ընդարձակվել է, որի հետեւանքով թուրք պատգամավորին ռեստորանի աշխատակիցները ծեծի են ենթարկել։
Ավելի ուշ Օզջան Մութլուն հայտարարել է, թե իրեն ծեծելու փաստով բողոք է ներկայացնելու ոստիկանություն։