News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Կանեփ-կակաչ-2011» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 17-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու   կասկածանքով, Գյումրիի Հաղթանակի պողոտայի զբոսայգուց բերման են ենթարկել 17-ամյա Դավիթ Թ.-ին և նախկինում դատված, 34-ամյա Արսեն Թ.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ Արսեն Թ.-ի մոտից հայտնաբերվել և առգրավվել են 200 գ   կանաչավուն կանեփանման բույսի ցողուններ և 180 գ կշռով պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնց մեջ եղել է մանրացված և չորացված կանաչավուն կանեփանման զանգված:

Արսեն Թ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և այն պատրաստել է հետագայում օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ