News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում ՀՀ կառավարությանը` իրավապահ համակարգին օժանդակելու նպատակով:

Հայաստանի կառավարությունն օգոստոսի 18-ին հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ համաձայնագրում 13-րդ փոփոխությունը կատարելու մասին» արձանագրությունն ստորագրելու առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշումը:

Ըստ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կառավարությանը ներկայացրած տեղեկանքի` ֆինանսավորման առաջարկությունը ներկայացրել է ԱՄՆ կառավարությունը` մոտ 2.5 մլն դոլարի չափով:

Դրանից 300 հազ. դոլար ուղղվելու է թրաֆիկինգի դեմ պայքարին, 200 հազ. դոլար` իրավական ոլորտի զարգացման, 300 հազ. դոլար` քրեափորձագիտական ինստիտուտի զարգացման, 758 հազ. դոլար` մշտական իրավախորհրդատուին:

Իրավական ոլորտի զարգացման ծրագիրը ենթադրում է օժանդակություն ոստիկանական համակարգին: Մեջբերենք արձանագրությունից 1 հատված. «…ծրագիրը կկազմակերպի մի շարք ուսումնական դասընթացներ եւ փոխայցելություններ այն թեմաներով, որոնք հայկական իրավապահ ոլորտում ներկայումս ճանաչվել են որպես թույլ կողմեր եւ որոնց հանդեպ ՀՀ պաշտոնյաները հետաքրքրություն են ցուցաբերել:

Թեմաները, ի թիվս այլոց, ներառում են հասարակական կարգի պաշտպանություն/ամբոխի կառավարում, կիբեռ հանցագործությունների եւ անհատական տվյալների գողության ուսումնասիրություն, հանրային կապեր եւ ԶԼՄ-ների հետ հարաբերություններ, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների հետաքննություն, մարդու իրավունքների պահանջներին համապատասխանող, արդյունավետ հարցաքննության հմտություններ, դեպքի վայրի կառավարում, ոստիկանական շների բուծում եւ վարժեցում, համայնքային ոստիկանություն, օրենսդրության նախագծում եւ ծառայողական քննություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ