News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում համակարգիչների խոշորագույն արտադրող ամերիկյան Hewlett Packard ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է հրաժարվել համակարգիչների արտադրությունից, այդ թվում` պլանշետներից ու սմարթֆոններից: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:

Hewlett Packard-ը մտադիր է ամբողջովին կենտրոնանալ ծրագրային ապահովման վրա, որն ավելի շահութաբեր է: Այդ նպատակով HP-ն գնել է բրիտանական Autonomy ընկերությանը: Գործարքի արժեքը գնահատվում է 10.3 մլրդ դոլար:

Այսպիսով` HP-ն կրկնում է IBM-ի փորձը, որը վերջին 10 տարիների ընթացքում դադարեցրել է սեփական համակարգիչների վաճառքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ