News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը, ով հայտնի է երկրում եւ Հայաստանից դուրս շինարարական բիզնես գործունեությամբ, պարզվում է` որոշել է հնարավորինս մոնոպոլիզացնել այդ ոլորտը եւ փորձում է իր ձեռքն առնել շինանյութի առքուվաճառքով զբաղվող անգամ փոքր ձեռնարկությունները:

Մասնավորապես, վերջերս նա բաժնետեր է դարձել Արարատի մարզի Փոքր Վեդու շինանյութի խանութներից մեկին, որը գտնվում է հենց մայրուղու վրա եւ ասում են` բավականին եկամտաբեր է: Չնայած խանութի տերերը, հասկանալի պատճառով, հերքում են Սաշիկ Սարգսյանի` փայ մտնելու փաստը, սակայն ողջ գյուղն այդ մասին է խոսում: Ավելին` ասում են, որ Սաշիկի մարդիկ եկել-մտել են խանութ եւ հրամայել` «կամ փակում եք, կամ աշխատում ենք 50/50»:

Տպել
Ամենաշատ