News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցները նոր մանրամասներ են հայտնում Դոնի Ռոստովում ադրբեջանցիների մասնակցությամբ  տեղի ունեցած դանակահարությունների դեպքից։

Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, զոհի դերում հայտնվել են հայերը։

«Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 22 եւ 25 տարեկան երկու ադրբեջանցիներ վեճի են բռնվել 4 հայերի հետ։ Վիճաբանության իրական պատճառները դեռեւս հայտնի չեն։ Համաձայն ականատեսների եւ տուժածների վկայությունների՝ վեճը ծագել է ազգային եւ ռասսայական պատկանելության հողի վրա։ Երիտասարդները սկզբում վիճաբանել են, հետո դանակահարել են իրենց զոհերին, ինչից հետո դիմել են փախուստի։

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։

Կասկածյալները ձերբակալվել են։ Որոշվում է քրական գործ հարուցելու հարցը։ Ձերբակալվածները կտրականապես հրաժարվում են պատասխանել հարցերին, իրենց մեղավոր չեն ճանաչում եւ տեսակցություն են պահանջում կամ Ադրբեջանի հյուպատոսի կամ քաղաքի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ